ԱՄՆ-ի B-52 ռազմավարական ռմբակոծիչները՝Ռուսաստանի օդային սահմանին

Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլը մարտի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զենքեր կրող B-52 ռազմավարական ռմբակոծիչի թռիչքները Բալտիկ ծովի չեզոք ջրերի շրջակայքում լարվածություն են ստեղծել տարածաշրջանում:

«Ընդհանուր առմամբ, ես կսահմանափակեմ միայն հայտարարելով այն, որ Միացյալ Նահանգների նմանօրինակ գործողությունները չեն հանգեցնում անվտանգության և կայունության մթնոլորտի ամրապնդմանը մի տարածաշրջանում, որը անմիջականորեն հարակից է Ռուսաստանի սահմաններին», հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտի Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռազմական ինքնաթիռներ են մարտական վիճակի բերվել Ռուսասատնի օդային սահմանին մոտեցող ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչների ընթացքը կանգնեցնելու նպատակով: