Դամասկոսում մարտի 18-ին կայացած հանդիպումը վերահաստատեց Բաղդադի, Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունների խորքայնությունը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մարտի 18-ին հանդիպել է Իրանի, Իրաքի և Սիրիայի զինված ուժերի ղեկավարների հետ:
Դամասկոսում կայացած հանդիպումից հետո Իրանի և Սիրիայի զինված ուժերի ղեկավարները պահանջել են, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերը Սիրիայից, իսկ Իրաքի ներկայացուցիչը որպես քաղաքական խաղաքարտ հայտարարել է դաշնակիցներին Իրաք-Սիրիա սահմանի վերաբացման մասին:
Երկու երկրների միջև երկար տարիներ փակ սահմանի երկարությունը 600 կմ է:
Սիրիայի և Իրաքի սահմանային շրջանը 2014 թվականին անցել էր Դաեշի վերահսկողության տակ: Իսլամական պետությունը հայտարարել էր՝ տարածաշրջանի ժամանակակից ազգ-պետությունների վերացման և միավորված խալիֆայության ստեղծման վերաբերյալ:
Հարևան երկրների հետ սահմանների վերաբացումը, ըստ փորձագետների, Ասադի համար առանցքային նշանակություն ունի, քանի որ այն առաջին հերթին կնպաստի տնտեսական հարաբերությունների վերականգնմանը և ապրանքաշրջանառության ակտիվացմանը: Հորդանանի և Սիրիայի միջև սահմանը վերաբացվել էր անցյալ տարի:
Թեև Վաշինգտոնը հաստատակամորեն Իրանին մեղադրում է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ, Դամասկոում նախօրեին կայացած հանդիպումը հերթական անգամ վերահաստատեց Բաղդադի, Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունների խորքայնությունը: