ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ հանդիպումը շատ չի ուշանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը: Պատասխանելով հարցին, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք է տարվում ԱԳՆ-ի կողմից՝ փոխնախարարն ասաց, որ իրենց աշխատանքն ամենօրյա է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ հանդես էին եկել հայտարարությամբ և նշել, որ ձեռք է բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմանավորվածություն: