Կոնգրեսի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահը գոհ է Թրամփի դեմ Քոհենի հարցաքննությունից

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը, որը Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովում հինգշաբթի օրը փակ դռների հետեւում ավելի քան յոթ ժամ պատասխանում էր կոնգրեսականների հարցերին, Կոնգրեսում շարունակելու է ենթարկվել հարցաքննության հաջորդ չորեքշաբթի օրը:
Հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, թե Ռուսաստանում ծնված գործարար Ֆելիքս Սեյթըրը, որը Քոհենի հետ միասին աշխատել է Մոսկվայի Թրամփի երկնաքերի նախագծում, նույնպես ենթարկվելու է հարցաքննության: Նա ասել է նաեւ, թե Քոհենի հետ փակ դռների հետեւում անցկացված նիստը եղել է արդյունավետ:

‘’Քոհենին շնորհակալություն ենք հայտնում հարցաքննության ժամանակ իր համագործակցության համար: Նա պատմում էր մեզ ամբողջ ճշմարտությունը, եւ հարցերից որեւէ մեկն անպատասխան չմնաց’’, ասել է Ադամ Շիֆը:
Նիստից հետո Քոհենը դահլիճը թողել է ոգեւորված: Նա ասել է, թե ինքը պատրաստ է տալ բոլոր հարցերի ճիշտ պատասխանը ու ավելացրել, թե դեռեւս մի քանի հարցեր էլ պիտի քննարկվեն մարտի 6-ին:

Հիշեցնենք, որ Քոհենն անցյալ տարի էր իրեն մեղավոր ճանաչել իր դեմ հարուցված ութ մեղադրանքներով: Դրանից մեկը նախագահական ընտրարշավի ֆինանսական միջոցներից պոռնոգրաֆիկ ֆիլմերի դերասանուհի Դանիելզին հատկացումներ կատարելու մասին է:
Մեղադրանքներից մյուսը, որը Քոհենն ընդունել է,Կոնգրեսին ստելու մասին մեղադրանքն է: Այն վերաբերում է Մոսկվայում Թրամփի երկնաքեր կառուցելու նպատակով Թրամփի կազմակերպության կողմից գործարքի զարթուղի ճանապարհներ որոնելու ջանքերին: