ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջեւ երկրորդ գագաթաժողովն ավելի կարեւոր է, քան նախորդը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջեւ առաջին գագաթաժողովի հաջողությունն այն էր, որ այն տեղի ունեցավ: Սակայն երկրորդ գագաթաժողովը, որն անցկացվելու է հաջորդ շաբաթ, շատ ավելի բարդ կարող է լինել:


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չան Ընի միջեւ Սիգապուրում անցյալ տարի անցկացված առաջին գագաթաժողովի ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնվեցին իրականացնել Կորեական թերակղզին լիակատար կերպով ապամիջուկայնացնելու աշխատանքներ: Վիետնամում հաջորդ շաբաթ անցկացվելիք երկրորդ գագաթաժողովը պիտի հստակեցնի, թե ինչպես են կողմերը դա պատկերացնում:
ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան մեծ քայլեր իրականցնի միջուկային իր զենքերը ապասարքավորելու ուղղությամբ, ներկայացնի միջուկային ու հրթիռային զենքերի պաշարը: Հյուսիսային Կորեան ուզում է, որ ԱՄՆ-ը դադարեցնի պատժամիջոցները, կամ պաշտոնապես հայտարարի 1950-ականների Կորեական պատերազմի ավարտը:


Սրանք հարցեր են, որոնց շուրջ համաձայնության գալու գործը, ինչպես Զենքերի վերահսկման եւ չտարածման հարցերով կենտրոնի պաշտոնյաներից Ջեյմս Մաքքոնն է ասում, կարելի է ժամանակի ընթացքում փոխանցել այլ պաշտոնյաների:


Արդեն երեում են նշաններ, որ Վիետնամում անցկացվելիք գագաթաժողովը լինելու է ավելի կարեւոր ու ընդգրկուն: Գագաթաժողովին նախապատրաստվելու համար ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները շատ ավելի մեծ թվով հանդիպումներ են անցկացրել հյուսիսկորեացիների հետ, քան առաջին գագաթաժողովից առաջ:

Երկրորդ գագաթաժողովի ավելի մեծ կարեւորության մասին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ դրա համար, նախորդ գագաթաժողովի մեկ օրվա փոխարեն, հատկացվել է երկու օր: