Տասնյակ բեռնատարներ մոտեցել են Սիրիայում գտնվող Բաղուս գյուղին երեքշաբթի օրը՝ հանձնվել ցանկացող Դաեշ-ի զինյալներին և նրանց ընտանիքներին դուրս բերելու համար:
«Եթե թույլ տանք, որ հեռանան, ու՞ր են գնալու: Նրանք ոչ մի տեղ չեն կարող փախչել: Դաեշի զինյալների համար լավագույն լուծումը Սիրիական ժողովրդավարական ուժերին հանձնվելն է», ասում է Սիրիական ժողովրդավարական ուժերի մամլո խոսնակ Ադնանե Աֆրինեն:
Ամերիկյան և քրդական զորամիավորումները հայտարարում են, որ մինչև այս շաբաթվա վերջ Դաեշ-ը վերջնականապես պարտություն կկրի: Նրանք տեղեկացնում են, որ կվերսկսեն հարձակումները քաղաքացիական բնակչությանը ռազմական գոտուց դուրս բերելուց հետո:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գծով պաշտոնյաները սակայն մտահոգություն են հայտնում, որ Դաեշ-ը թույլ չի տալիս տասնյակ կանանց և երեխաներին լքել Բաղուզ գյուղը: