Ջորջ Սորոսը՝ Հայաստանի մասին

Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսը կարևորել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանն աջակցությունը՝ իր թվիթերյան միկրոբլոգում կատարված գրառման միջոցով:

«Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հզոր աջակցությունը կենսականորեն կարևոր է երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի համար», գրել է Սորոսը:

Նա նաև կիսվել է «Ինչպես կարող են ԱՄՆ-ի քաղաքականություն կերտողները աջակցել Հայաստանում ժողովրդավարությանը » վերնագրով հոդվածով, որը հրապարակվել է Բաց հասարակության հիմնադրամների կայքում:

Տաթևիկ Խաչատրյանի հեղինակությամբ հոդվածը անդրադառնում է 2018թ. ապրիլից երկրում քաղաքական գործընթացների, դրանց տրամաբանական զարգացումը հանդիսացող խորհրդարանական արտահերթ ընտրությունների, հայ-ամերիկյան կապերի, ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակությանը տրվող աջակցության ծրագրերի մասին: