ԱԱԾ քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա Քոչարյանի ունեցվածքի մասին հաղորդագրությամբ. Վանեցյան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտն առաջիկայում հանդես կգա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու իր ընտանիքի ունեցվածքի վերաբերյալ հաղորդագրությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Քրեական գործը հարուցված է, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապատասխան հաղորդագրություն»,- ասաց Վանեցյանը:

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանն ասաց, որիրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել«Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր:

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Նա նշեց, որ այդ ամենի հետ կապված արդենհարուցվել է քրեական գործ` փողերի լվացման հիմքով: