ԱՄՆ-ի արդարադատության նախարարի պաշտոնակատար Մեթյու Վայթեյքերը կարծիք է հայտնել, որ ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության և նախագահ Թրամփի թիմի ու Մոսկվայի միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ Ռոբերտ Մյուլերի գլխավորած նախաքննությունը շուտով կավարտվի:
«Հետաքննությունը, կարծում եմ, մոտենում է ավարտին: Ես հույս ունեմ , որ մենք որքան հնարավոր է շուտ կստանանք Մյուլերի զեկույցը»,- ասել է Վայթեյքերը:
Այս պահի դրությամբ Մյուլերի հետաքննության արդյունքում մեղավոր է ճանաչվել կամ գործ է հարուցվել 34 անձանց և 3 ընկերությունների նկատմամբ։
Թրամփի նախընտրական քարոզարշավի նախկին խորհրդական Ռոջեր Սթոնը վերջինն էր նախագահի շրջապատից , ում մեղադրանք էր առաջադրվել:
Անցած շաբաթ նա կալանավորվեց և շուտով կկանգնի դատարանի առջև, ուր պետք է պատասխան տա Կոնգրեսին կեղծ տեղեկատվություն տրամադրելու և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներին: