Հյուսիսային Կորեան պատրաստվում է երկրի առաջնորդ Կիմ Չան Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ երկրորդ գագաթաժողովին:
Հյուսիսի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ Կիմը երկու երկրների նպատակներին հասնելու հավատով է սպասում Թրամփի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպելու նպատակով անցյալ շաբաթ Վաշինգտոն էր ժամանել Հյուսիսային Կորեայի փոխնախագահ Կիմ Յոնգ Չոլը:
Թրամփը ցանկանում է ստանալ հավաստիացումներ Հյուսիսային Կորեայից, որ այն պատրաստ է ոչնչացնել միջուկային իր զենքերը: Կիմի նպատակն է, որ իր երկրի վրայից հանվեն միջազգային պատժամիջոցները, որպեսզի հնարավոր լինի բարելավել տնտեսական ծանր իրավիճակը:
Սինգապուրում իրենց առաջին գագաթաժողովի ժամանակ Թրամփն ու Կիմը հունիս ամսին խոստացել էին աշխատել Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ, խոստում, որը մինչ այժմ չի գրանցել մեծ առաջընթաց:
Երկրորդ գագաթաժողովի տեղի ու անցկացման վայրի մասին դեռեւս ոչինչ չի հայտարարվել: Բայց Թրամփն ասել է, որ հանդիպումը հավանաբար տեղի կունենա փետրվար ամսին: