Դավոսում շարունակվում է Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը

Your browser doesn’t support HTML5

Շվեյցարական Ալպերի Դավոս առողջարանային քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովին են մասնակցում 3ՕՕՕ գործարարներ, կառավարությունների պաշտոնատար անձինք ու քաղաքացիներ։ Համաժողովի հիմնադիր Քլաուս Շվաբը կարեւորում է համաշխարհային տնտեսության զարգացման համար համաշխարհային համագործակցությունը, երբ 2ՕՕ8 թվականի ճգնաժամից հետո տնտեսությունը գրանցում է միայն դանդաղ ու անհավասար աճ։
՝՝Մենք այսօր քայլում են սառցի համեմատաբար բարակ շերտի վրայով, քանի որ մեր վերջին զեկույցի համաձայն, համաշխարհային տնտեսությանը սպառնում են մեծաթիվ վտանգներ։ Դրա համար հարկավոր է խորացնել համագործակցությունը՛՛, հայտարարել է Շվաբը։

Այս շաբաթ հրապարակված Համաշխարհային վտանգների մասին զեկույցը նախազգուշացնում է տնտեսական անկման հնարավորությունների մասին, քանի որ, ըստ զեկույցի, խոշոր տերությունների միջեւ շարունակվում է աշխարհաքաղաքական լարվածությունը։

Մասնավորապես Չինաստանի հետ առկա խնդիրների մասին խոսելով՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե երկու տերությունների միջեւ հակամարտությունը անխուսափելի չէ, ինչպես պնդում են շատերը։ ՝՝Մենք ուզում ենք գտնել ոլորտներ, որտեղ կարող ենք լավ համագործակցել՛՛, ասել է նա։

Դրա համար, ըստ նրա, հարկավոր են ՝՝ազատ եւ բաց ծովային տարածքներ, ապրանքներն աշխարհի տարբեր երկրներ արտահանելու հնարավորություն, ազատ եւ փոխադարձ առեւտրային համաձայնություններ՛՛։

Այսօր, երբ համաշխարհային տնտեսական աճը գրանցում է արագության անկում, բարեգործական ՝՝Օքսվամ՛՛ կազմակերպությունը նախազգուշացնում է Դավոսի ֆորումի ղեկավար անձանց, որ անկում չի գրանցում մարդկանց եկամուտների միջեւ անհավասարության խորացման արագությունը։

Դավոսում պաշտոնատար տարբեր անձանց հետ իր հանդիպումներն է շարունակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կերտելով Ժողովրդավարության ապագան» խորագրով անցկացված քննարկման ժամանակ նա ասել է, թե ՝՝Այժմ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը ժողովրդավարությունը տնտեսապես ամրապնդելն է՛՛։