Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն համաձայնվում միջին հեռահարության հրթիռների հարցում

Your browser doesn’t support HTML5

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հայտարարում են, որ առաջընթաց չի գրանցվել միջուկային զենքերը կրճատելու մասին 1987 թվականին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ը դուրս բերելու Վաշինգտոնի ծրագրի շուրջ։ Ըստ ամերիկյան կողմի, պատճառը Մոսկվայի կողմից պայմանագրի կետերն անտեսելու փաստն է։

Միջին հեռահարության միջուկային զենքերի մասին երեք տասնամյակ առաջ ստորագրված պայմանագիրն արգելում է 5ՕՕ-ից 55ՕՕ կմ հեռահարություն ունեցող, ցամաքից արձակվող քրուիզ, այսինքն՝ կառավարվող ու բալիստիկ հրթիռների արտադրությունը, փորձարկումն ու կատարելագործումը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանի կողմից պայմանագրի կետերն անտեսվելու պատճառով, իր երկիրը պայմանագրից դուրս է գալու փետրվարի 2-ին։ Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինն անցյալ ամիս ասել էր, թե պայմանագրի խզումը կարող է առաջ բերել զենքերի նոր մրցավազք։ Նա ասել է, թե կողմ է, որ պայմանագրին միանան նաեւ այլ երկրներ, եւ պատրաստ է բանակցել նոր մի պայմանագրի շուրջ։

Բանակցությունների վերջին փուլը Միացյալ Նահանգները որակել է ՝՝հիասթափեցնող՛՛, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեղադրել ԱՄՆ-ին իր երկրի ՝՝կառուցողական առաջարկները՛՛ մերժելու համար։