Ըստ բազմադարյա կրոնական ավանդույթի՝ մենստրուացիայի տարիքում գտնվող կանանց մուտքը հինդուական տաճար արգելվում է:
Հնդկաստանում երկու կին հունվարի երկուսին խախտել են բազմադարյա կրոնական ավանդույթն ու մուտք գործել հինդուական տաճար:
Ըստ տարբեր լրատվական աղբյուրների՝ կանայք Հնդկաստանի հարավում գտնվող Կերալա նահանգի Սալայիմա բլրի տաճար են ներխուժել մայրամուտին և կարճ ժամանակ հետո դուրս եկել տեղական ոստիկանության ուղեկցությամբ:
Միջադեպը ակնհայտորեն հարուցել է Կերալա նահանգի պահպանողական հինդուական խմբերի զայրույթը, որոնց համոզմամբ՝ մենստրուացիայի տարիքում գտնվող 10-50 տարեկան կանանց մուտքը Սաբալա տաճար արգելված է:
Հնդկաստանի Գերագույն դատարանը տվյալ արգելքի վերացման մասին իր որոշումը կհրապարակի հունվարի վերջին: