Երեւանից 9 ժամ անց 2Օ19 թվականը կդիմավորի ԱՄՆ-ի արեւելյալ ափը, երբ Նյու Յորքի Ժամանակի հրապարակում՝ Թայս սքուերում մոտ մեկ միլիոն մարդ կնայի վեր՝ դեպի բյուրեղապակյա գունդը, որն ամեն տարի վար իջնելով՝ ազդարարում է նոր Նոր Տարին։ Սա ամերիկյան ավանդույթ է, որը շարունակվում է արդեն ավելի քան մեկ դար։ Գնդի վրա յուրաքանչյուր բյուրեղային վահանակ իր հետեում կրում է կարմիր, կապույտ եւ կանաչ գույների լուսարձակ հարյուրավոր դիոդներ՝ ինչպես ընդունված է ասել՝ LED լույսեր։ Ընդհանուր առմամբ 32 հազար լամպ։
Ինչպես մասնագետներն են ասում, իրենք ամեն տարի փոփոխում են այս վահանակներից 192-ը՝ նոր բովանդակություն հաղորդելու համար։
Լուսարձակ դիոդային այս լամպերը ծրագրավորվում են։ Այսպիսով, կազմակերպիչները գունդը վերածում են փոփոխվող բովանդակությամբ ցուցանակի։
Ամեն տարի փոխվում են նաեւ լույսի ճառագայթները մի քանի ուղղություններով շեղող այս վահանակների մի մասը։
Սա այնքան էլ հեշտ աշխատանք չէ։ Սակայն քանի որ կա լավ նպատակ, դժվարությունները հաղթահարելի են։ Չէ որ ասում են այս գործին լծված մարդիկ, Նոր Տարվա այս գնդին հետեւում են ոչ միայն Ժամանակի հրապարակում հավաքված հարյուր հազարավոր մարդիկ, կամ միայն նյույորքցիները, այլ նաեւ մոտ 1 միլիարդ 2ՕՕ միլիոն մարդ ամբողջ աշխարհում։
Հետեւում են նկատելու համար նաեւ նախորդ տարվա համեմատ այս տարվա գույների փոփոխությունը, եթե կարողանում են հիշել նախորդ տարվա գույները։
Իսկ ամեն տարի վահանակների դիրքերի փոփոխության արդյունքում այս լուսարձակների արձակած լույսի նոր երանգները բերում են նոր հույսեր ու սպասելիքներ, հավատ, որ այս տարին լինելու է ավելի լավը, քան նախորդը։