Մեթիսի հրաժարականի պատճառը Թրամփի հետ անհամաձայնությունն է

Your browser doesn’t support HTML5

Իր պաշտոնը փետրվար ամսին կթողնի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը, որն ասել է, թե իր տեսակետները չեն համընկնում նախագահ Թրամփի տեսակետների հետ։ Մեթիսի հրաժարականի մասին լուրը տարածվեց Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու Թրամփի որոշումը հրապարակվելուց մեկ օր անց։
Չնայած Թրամփն ասել է, թե Մեթիսն անցնում է թոշակի, ինքը՝ Մեթիսը հրապարակել է նամակ՝ պաշտոնից ազատման մասին։

Բացի Սիրիայի հարցում նախագահի եւ պաշտպանության նախարարի միջեւ տարաձայնություններին, նրանց միջեւ հարաբերությունները լարված էին նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված հարցերում։ Մեթիսը համոզված էր, որ Ռուսաստանի նախագահը փորձում է վտանգի ենթարկել ՆԱՏՕ-ն եւ վնասել արեւմտյան ժողովրդավարությունը։

Սակայն Թրամփը գովեստի խոսքեր է ասում Պուտինի կառավարման հմտությունների մասին։ Վերջերս էլ մտահոգություն պատճառեց ԱՄՆ-ի դաշնակիցներին, երբ նա հանդես եկավ Ռուսաստանը նորից արդյունաբերական խոշոր պետությունների կազմակերպության մեջ ներգրավելու կոչով։