Դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը կստանա պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատներ։ «Իմ քայլի» չորս մանդատներ կտրամադրվեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին՝ եզդի, ռուս, ասորի և քուրդ պատգամավորներին։ Դրա մասին որոշումը կայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր դեկտեմբերի 16-ի նիստում։