Ֆրանսիայի իշխանությունները, Սրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում նախօրեին տեղի ունեցած զինված հարձակումից հետո, երկրում ահաբեկչական վտանգի հավանականության աստիճանը հասցրել են ամենաբարձրի:
Ֆրանսիայում շարունակվում են դեկտեմբերի 11-ին երեկոյան Ստրասբուրգի կենտրոնում՝ Սուրբծննդյան տոնավաճառում, մարդկանց վրա կրակ բացած տղամարդու որոնումները:
Ըստ չորեքշաբթի օրը հաստատված տեղեկությունների՝ գրոհի զոհ է դարձել 2 մարդ, 12-ը վիրավորվել են:
Ֆրանսիայի ոստիկանությունը անվտանգության նպատակով փակել է քաղաքի բոլոր կարևոր երթուղիները, ուժեղացրել երկրում սահմանային հսկողությունը և ահաբեկչական հարձակման վտանգի հավանականության աստիճանը հասցրել ամենաբարձրի:
Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել և քննություն սկսել հանգամանքները բացահայտելու համար:
Հայտնի է, որ կասկածյալի տվյալները եղել են Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության քարտարանի՝ահաբեկչության մեջ կասկածվողների ցուցակում:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ կասկածյալը, ով փնտրվում էր նաև գողության գործով հարցաքննության համար, վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ:
Հիշեցնենք, որ Փարիզում 2015 թվականին և Նիցայում 2016 թվականին ահաբեկչական հարձակումների արդյունքում ընդհանուր թվով՝ 216 մարդ էր զովել :