Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երեքշաբթի օրը կարեւոր քվեարկություն է անցկացվելու  Բրէքզիթի հարցով

Your browser doesn’t support HTML5

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում երեքշաբթի օրը նախատեսված է կարեւոր մի քվեարկություն: Քննության է դրված Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցով Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ստորագրված գործարքը:

Բրէքզիթի դեմ հանդես եկող ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները կիրակի օրը հավաքվել էին Լոնդոնում դատապարտելու համար Եվրոպական միությունից դուրս գալու նպատակով Մեծ Բրիտանիայի ու Միության միջեւ առաջարկվող գործարքը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքում Մեծ Բրիտանիայի բնակչության 52 տոկոսը քվերակել էր Բրէքզիթի, այսինքն Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու առաջարկի օգտին: Սակայն կողմ քեարկածների մի մասն այսօր գոհ չէ գործարքից ու պահանջում են նոր հանրաքվե: Նրանցից շատերն են ասում, թե այդ գործարքն, ընդհակառակը, իրենց ավելի է կապելու Եվրոպական միությանը, մյուս կողմից` իրենցից խլելով Միությունում իրենց ձայնի իրավունքը:

‘’Ժողովրդի ձայն’’ անվանումը ստացած շարժման ակտիվիստներն ասում են, թե աճում է նոր հանրաքվե անցկացնելու պահանջը:
Նրանք ասում են, թե նույնիսկ բրիտանացիները, ովքեր ժամանակին Բրէքզիթի հաստատուն աջակիցներն էին, այսօր ըմբռնում են, որ նետված են ծուղակը եւ իրենց է պարտադրվում մի գործարք, որով ընդհանրապես հետաքրքրված չեն եղել, մի գործարք, որը չի լուծում որեւէ խնդիր, ինչի համար իրենք քվեարկել էին հանուն Բրէքզիթի:


Քննադատներն ասում են, թե գործարքը շահավետ չէ Մեծ Բրիտանիայի համար եւ հստակ կերպով պարզ չէ Մեծ Բրիտանիայի ու Եվրոպական միության միջեւ առեւտրային համագործակցությունը: Այդ պատճառով նրանք կարծում են, որ երկրի խորհրդարանը երեքշաբթի օրը կողմ չի քվեարկի գործարքին:

Մեծ Բրիտանիայի պահպանողական վարչապետ Թերեզա Մեյի խոսքերով, եթե խորհրդարանը մերժի իր երկիրը Եվրոպական միությունից դուրս բերելու հարցով իր կողմից ստորագրված գործարքը, այն վերջնականապես կմնա Միության կազմում եւ այստեղ իշխանության կբերի Լեյբորիստական կուսակցությանը: