Բուենոս Այրեսում տեղի ունեցած Մեծ քսանյակի-G20 գագաթաժողովին եղան մի շարք զարգացումներ: Մասնավորապես ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան ստորագրեցին նոր առևտրային համաձայնագիր:
Որը կփոխարինի նախկինում գործող NAFTA համաձայնագրին, որը բազմիցս քննադատվել է նախագահ Թրամփի կողմից: «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում նախագահ Թրամփն ասել է, որ այս նոր համաձայնագիրը համապատասխանում է իր «Ամերիկան առաջնային է» կարգախոսին:
«Այն պետք է հաստատվի Կոնգրեսում, հաստատման դեպքում, ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, չհաստատվելու դեպքում իրավիճակը կրկին մեզ գոհացնում»,- ասել է նախագահը:
Այդուհանդերձ գագաթաժողովին որևէ առաջընթաց չգրանցվեց, կլիմայի փոփոխության հարցում:
2017 թվականի հունիսին Թրամփը դուրս բերեց ԱՄՆ-ը Փարիզի համաձայնագրից, որը ստորագրել էր Օբամայի վարչակազմը 2015 թվականին: Բուենոս Այրեսում նա կրկին քննդատեց դրա դրույթները:
«Ես ցանկանում եմ, որ երկրագնդում լինի մաքուր ջուր: Բնապահպանության հարցերում մենք շատ առաջ ենք շարժվում: Սակայն ես չեմ պատրաստվում զրկել երկիրը բիզնես անելու հնարավորությունից հանուն ինչ որ չափանիշների, որոնք հայտնի չէ որքան նշանակություն ունեն»,- հայտարարել է նախագահը:
Այլ երկրների ղեկավարները սակայն պնդում են, որ կարբոն գազի արտանետումները պետք է նվազեցվեն:
«Մենք պետք է նայենք գիտության տվյալներին և հետևենք մեր աշխատանքի առաջընթացին: Ես հայտարարել եմ, որ մենք սահմանում ենք կարբոնային հարկատեսակ հաջորդ տարվանից, քանի որ գտնում ենք, որ յուրաքանչյուրս այս ուղղությամբ պետք է անի առավելկագույնը»,- նշում է Սինգապուրի ֆինանսների նախարար Հենգ Սվի Քիտը:
Սինգապուրի ֆինանսների նախարարն անդրադարձավ նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրային պատերազմի ժամանակավոր դադարին: Նա ընդգծեց, որ երկու կողմերն էլ փորձում են փոխշահավետ լուծումներ գտնել, և հույս հայտնեց, որ այն կհանգեցնի վերջնական համաձայնության:
Մեծ քսանյակի հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա Ճապոնիայի Օսակա քաղաքում գալիք տարվա հունիսին