ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել General Motors ընկերության սուբսիդավորումն այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ կփակի իր մի քանի գործարանները Հյուսիսային Ամերիկայում և կկրճատի 14 հազար աշխատողներ:
Թրամփը թվիթերյան գրառման միջոցով իր հիասթափություն է հայտնել ընկերության որոշման կապակցությամբ և նշել, որ վարչակազմը դիտարկում է սուբսիդավորման դադարեցման հնարավորությունը, ներառյալ էլեկտրական ավտոմեքենաների հարցում:
Նախագահի հայտարարությունը բացասաբար ազդեց ընկերության ֆոնդային բորսայի ցուցանիշներին: Նախօրեին ընկերությունը հայտարարել էր, որ առաջնահերթությունը կտրվի էլեկտրական ավտոմեքենաների արտադրությանը:
Փոքր ավտոմեքենաների պահանջարկն ու Թրամփի վարչակազմի պատժամիջոցների կիրառման քաղաքականությունն իր ազդեցություն է թողել խոշոր ավտոարտադրողի վրա: Ընկերությունը նշում է, որ պողպատի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում ընկերությունը կորցրել է 1 միլիարդ դոլար: