Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ Իրանը չի բացահայտել իր բոլոր քիմիական զենքերի հնարավորությունները քիմիական զենքի վերահսկողությամբ զբաղվող կազմակերպությանը, որը տեղակայված է Հաագայում: Դա, ըստ դեսպանի, միջազգային պայմանագրերի խախտում է:
Դեսպան Քենեթ Ուորդը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում նշել է, որ Իրանը չի հայտնել օդային ռումբերի լիցքավորման արտադրության մասին և շարունակում է ծրագիր իրականացնել արգելված թունավոր նյութերի ձեռք բերման ուղղությամբ:
Դեսպանի այս հայտարարությունն առաջ է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ աճող ճնշման ընթացքում: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփն ԱՄՆ-ը դուրս է բերել 2015 թվականի միջուկային համաձայնագրից և նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: