Թրամփը սպառնում է փակել Մեքսիկայի հետ սահմանը

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ կփակի Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը, մի բան, որը վտանգի տակ կդնի օրական 1 միլիարդ 680 միլիոն դոլարի համարժեք առեւտրային հարաբերությունները: Թրամփը նման սպառնալիքով է հանդես եկել հինգշաբթի օրը, նշելով, որ այդ քայլին կգնա, եթե Մեքսիկայի կառավարությունը չկարողանա վերահսկել միգրանտների այն հոսքը, որը Կենտրոնական Ամերիկայի երկրներից Մեքսիկայի տարածքով շարժվում է դեպի Միացյալ Նահանգներ:

Թրամփն արդեն իսկ մի քանի հազար թվակազմով ուժեր է տեղաբաշխել սահմանին: Այս ուժերը վերջերս ստացան ուժ կիրառելու իրավունք այն դեպքում, երբ սահմանային ուժերին չհաջողվի արգելել սահմանային անօրինական հատումները:


Ամերիկյան ուժեր սկսեցին այստեղ բերվել, երբ միգրանտների այս քարավանի մասին առաջին լուրերը դարձան Կոնգրեսի ընտրություններից առաջ նախընտրական արշավի քննարկումների առարկա: Քննադատները այս քայլը համարեցին միջանկյալ ընտրություններից առաջ կրքեր բորբոքելու քաղաքական հնարք:

Սակայն այսօր էլ քարավանը շարժվում է առաջ, բանակային ուժերը` դիրքեր գրավում սահմանին: