Լիտվայում կա մտավախություն, որ տաքսիների ռուսական ընկերությունը լրտեսություն է իրականացնում այս ծառայությունից օգտվող քաղաքացիների նկատմամբ նրանց հեռախոսների միջոցով: ‘’Յանդեկս տաքսի’’-ն հերքում է կասկածները:
Նախկին խորհրդային Լիտվայի Հանրապետությունում այսօր գործում է այլընտրանքաին տաքսիների մի քանի ծառայություն, որոնցից են ամերիկյան ‘’Ուբեր’’-ը, տեղական ‘’Տաքսիֆայ’’-ը եւ ռուսական ‘’Յանդեքս տաքսի’’-ն: Վերջինս Մերձբալթյան երկրկներում հեռախոսային իր հավելվածը տրամադրել է այս տարվա ամռանը:
Սակայն աճող հեղինակության հետ միասին, աճել է նաեւ Լիտվայի պաշտպանության նախարարարության մտահոգությունը: Մտավախություն այն մասին, որ այդ հավելվածի միջոցով ռուսները գուցե ապօրինաբար տվյալներ են ձեռք բերում տվյալ հեռախոսում առկա հեռախոսահամարներից, խոսափողից եւ տեսախցիկից:
Ինչպես Լիտվայի պաշտպանության փոխնախարար Էդվինաս Քերզան է ասում, կիբերանվտանգության իրենց կենտրոնը պարզել է, որ հեռախոսներից տվյալներն ուղարկվում են Ռուսաստան: Լիտվան հայտարարում է, թե այսպիսով գուցե ոտնահարվում են Եվրոպական միության օրենքները: Ռուսական ‘’Յանդեքս տաքսի’’-ից այժմ արգելված է օգտվել պետական աշխատողներին: Նախազգուշացումներ են ուղարկվել հանրությանը:
Ինչ վերաբերում է ‘’Յանդեքս տաքսի’’-ի ղեկավարությանը, ապա նրանք այս մեղադրանքներն անվանում են ‘’անհիմն’’:
Ընկերության Եվրոպական տարածաշրջանի հարցերով տնօրեն Արամ Սարգսյանն ասում է, որ եթե ինչ որ մեկն ունի կասկածներ, հատկապես Մերձբալթյան երկների կառավարությունները, իրենք պատրաստ են անցկացնել անհրաժեշտ ստուգումներ: Նրա խոսքերով, պատրաստ են սկսել քննարկումներ:
Արդյո՞ք ‘’Յանդեկս տաքսի’’-ի հեռախոսային հավելվածը Կրեմլի մարտավարական նոր միջոց է, թե Լիտվայում խնդիրը պարզապես միայն նրանում է, որ այն ռուսական է:
Այստեղ շատերն են ասում, որ մեր օրերում, երբ ամենուր հավելվածներ են ու հնարավոր է տվյալների փոխանցում դեպի աշխարհի շատ այլ երկրներ, խնդիրը ռուսների ու լիտվացիների միջեւ խորհրդային տարիներից մնացած սպին է:
Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ իրենց հեռախոսներում իրոք ունեն տվյալներ, որոնք չէին ուզենա հասանելի լինել այլոց, եւ ովքեր կարող են տաքսուց օգտվելու փոխարեն քայլել, հենց այդպես էլ անում են: