Հյուսիսային Կորեան 13 տեղանքներում ունի գաղտնաբար պահվող բալիստիկ հրթիռներ

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպություններից մեկը Հյուսիսային Կորեայի տարածքում հայտանբերել է բալիստիկ հրթիռների առնվազն 13 տեղանքներ, որոնց մասին Հյուսիսը չի տեղեկացրել միջազգային կազմակերպություններին: Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ապարդյուն են անցնում Փհենյանին միջուկային զենքերից հետ պահելու ԱՄՆ-ի ջանքերը:


Հունիս ամսին, երբ հանդիպեցին ԱՄՆ-ի նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը, Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ինքն ակնկալում է, որ Կիմ Չան Ընն անմիջապես կհրաժարվի միջուկային զենքերից:
Հինգ ամիս է անցել այդ օրից, սակայն Կիմը ոչ միայն չի սկսել ապամիջուկայնացման գործընթաց, այլեւ ըստ որոշ տեղեկությունների, կառուցում է նոր զենքեր:


Ինչպես Ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնն է հայտնում, իր մասնագետները Հյուսիսային Կորեայի տարածքում հայտնաբերել են այդ երկրի կողմից գաղտնի պահվող հրթիռային 13 բազա:

Ավելին, դրանցից մեկը գտնվում է հենց ապամիջուկայնացված գոտում:


Թրամփ-Կիմ գագաթաժողովից հետո միջուկային խնդրում չի իրականացվել փակուղուց դուրս գալու մեծ քայլ: Սակայն պետք է ասել, որ Հյուսիսային Կորեան հետեւել է հրթիռային կայանքների գլխավոր մասերն ապասարքավորելու իր խոստումներին: Դրա արդյունքում շարունակում են բարելավվել Հարավային Կորեայի հետ Հյուսիսի հարաբերությունները:


Իսկ ինչպես մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, ամենեւին զարմանալի չէ, որ Հյուսիսը չի հրաժարվել բալիստիկ հրթիռներից: Նախկին դիվանագետ Մինթարո Օբան ասում է, ‘’Մենք բոլորս գիտեինք, որ հյուսիսկորեացիները մտադիր էին շարունակել իրենց հրթիռային ծրագիրը: Չէ որ ԱՄՆ-ի ու Հյուսիսի միջեւ փաստացի պայմանավորվածություն այդ գագաթաժողովում չէր ձեռքբերվել’’:

Սակայն չնայած միայն չնչին առաջընթացինք, նախագահ Թրամփը հրապարակայնորեն է ցուցադրում իր լավատեսությունը: ‘’Մենք ուրախությամբ ենք հետեւում, թե ինչպես են գործերն ընթանում: Շտապել պետք չէ’’, ասում է նա, ու շեշտում, որ ամեն ինչ լավ է:

Թրամփն ասել է, թե ինքը կուզենար Կիմի հետ անցկացնել եւս մեկ գագաթաժողով: Բայց ամեն ինչ ընթացավ այլ ուղով, երբ վերջին րոպեին չեղյալ հայտարարվեց ԱՄՆ-ի պետքարտուղար Փոմփեոյի եւ Հյուսիսի բարձրաստիճան մի պաշտոնյայի միջեւ նախատեսված հանդիպումը, այն էլ`առանց պատճառներ ներկայացնելու: