Թրամփի հակասական մամուլի ասուլիսը միջանկյալ ընտրություններից հետո

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ի նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Այստեղ բացի հաշտության կոչերը, նա նորից քննադատության է ենթարկել մամուլի միջոցներին։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը դեմոկրատներին անցնելու փաստը նախագահ Թրամփը չի համարում միջանկյալ ընտրություններում իր կուսակցության պարտություն։ ՝՝Պատմության մեջ դառնալով հազվադեպ երեւույթ՝ Հանրապետական կուսակցությունը հանրապետական նախագահի օրոք ընդլայնեց Սենատում իր մեծամասնությունը՛՛, հայտարարեց նախագահը։

Հանդիպման ընթացքում ավելի նկատելի դարձավ մամուլի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը, երբ սկսվեց խոսքերի լարված փոխանակում նրա ու լրագրողների միջեւ։

՝՝Թողե՛ք ղեկավարեմ երկիրը, իսկ դուք ղեկավարե՛ք ՝՝ՍիԷնԷն՛՛-ը։ Ու եթե լավ ղեկավարած լինեիք, ձեր վարկանիշը շատ ավելի բարձր կլիներ՛՛, իր խոսքը ՝՝ՍիԷնԷն՛՛-ի ներկայացուցչին ուղղելով, ասաց Թրամփը եւ որեւէ կերպ թույլ չտվեց, որ լսվեր լրագրողի հարցի շարունակությունը։

Ընտրություններում կորուստներ կրած Թրամփի ձայնի երանգը մեծապես տարբերվում էր նախորդ նախագահների պահվածքից, որոնք բոլորն էլ ընդունել են ավելի հաշտվողական դիրքեր։

Հիշենք Ջորջ Բուշին, որը հանրապետականների պարտությունը 2ՕՕ6 թվականին անվանել էր ՝՝սարսուռ՛՛։ Բարաք Օբաման 2Օ1Օ-ին դեմոկրատների պարտությունից հետո ասել էր, թե ՝՝Ժողովրդավարությունն ապացուցել է, որ իշխանությունը ոչ թե մերն է որպես ընտրյալներ, այլ այն ժողովրդինը, որին ծառայում ենք մենք, որպես ընտրյալներ՛՛։

Չնայած իր ելույթում հնչող սուր հռետորաբանությանը, պետք է ասել, որ Թրամփի խոսքում եւս կար ավելի հաշտվողական երանգ, երբ խոսում էր դեմոկրատների հետ Ներկայացուցիչների պալատում հետագա աշխատանքի մասին։

՝՝Ես ընդունում եմ Նենսի Փելոսիի այն խոսքերը՛՛, ասաց Թրամփը, ՝՝որ հարկավոր է հարգել անկողմնակալության սկզբունքը եւ հարկավոր է միավորվել՛՛։

Սակայն ինչ վերաբերում է մամլո ասուլիսի ժամանակ Թրամփի հետ հակադրված լրագրող Ջիմ Աքոսթային, ինչպես Սպիտակ տունն է հայտարարում, այն դադարեցրել է լրագրողի հավատարմագիրը, զրկելով Սպիտակ տնից լուրեր հաղորդելու հնարավորությունից։