Թեհրանը չի երկյուղում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իրանի Իսլաական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին:
Իրանական նավթի արտահանումը զրոյացնելուն միտված Վաշինգտոնի նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթվանից՝ նոյեմբերի 4-ից:
«Նոյեմբերի 4-ը կհիշեցնի ամերիկացիների նոր անարդարությունների մասին», - հայտարարել է Ռուհանին` հավելեով, թե «ժողովուրդը պետք է վստահորեն իմանա, որ իշխանությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից»:
«Նոյեմբերի 4-ը միշտ եղել է այն ամսաթիվը, երբ Ամերիկան բացահայտել է ապրօրինի գործողություններ իրականացնելու իր մեղավորությունը: Այս տարի նույնպես, նոյեմբերի 4-ը խորհրդանշում է ամերիկացիների անարդարությունը: Բայց մեր ժողովուրդը, ինչպես միշտ, տոկուն է և այդ օրը մենք կրկին ամուր կանգնած կլինենք միասին: Իրանի ժոզովուրդը պետք է իմանա, որ կառավարությունը չի երկյուղում ամերիկյան նոր սպառնալիքներից: Մեր ժողովուրդը վերջին ամիսներին բազում դժվարություններ է տեսել և հավանական է, որ առաջիկա ամիսներին ևս լինեն այլ դժվարություններ, բայց կառավարությունը կանի հնարավորինս, այդ խնդիրները նվազագույնի հասցնելու համար», - ասել է Ռուհանին:
2018թ-ի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու և միջուկային ծրագիրը կասեցնելու վերաբերյալ Իրանի հետ 2015 թվականին կնքված բազմակողմ համաձայնագրից դուրս գալու մասին:
ԱՄՆ-ի սպառնալքների հետևանքով իրանական ռիալը վերջին ամիսներին ռեկորդային անկում է գրանցել ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ:
Հաշվի առնելով երկրում դոլարի հանդեպ աճող պահանջարկը՝ պաշտոնական Թեհրանը այժմ միջոցներ է ձեռնարկում Իրանի շարքային քաղաքացիներին հնարավոր ֆինանսական ցնցումներից հեռու պահելու և նրանց խնայողությունները պաշտպանելու նպատակով:
Որպես ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդող ռազմավարական քայլ ՝ Իրանը հոկտեմբերի 28-ից սկսել է անմշակ նավթ վաճառել մասնավոր ընկերությունների: