Թալիբների հարձակման արդյունքում վիրավորել է ամերիկացի գեներալ

Անցած շաբաթ թալիբների իրականացրած ահաբեկչության արդյունքում վիրավորվել է ամերիկացի գեներալ: Զոհեր կան աֆղանական հրամանատարական կազմում

Ամերիկացի գեներալը, ով անցած շաբաթ վիրավորվել էր Քանդահարի վրա հարձակման արդյունքում, այժմ ապաքինվում է Վաշինգտոնի հիվանդանոցում: Աֆղանստանի հարավում տեղակայված ՆԱՏՕ-ի խորհրդատվական առաքելությունն այժմ ղեկավարում է ավստրալացի գեներալը:

Բանակի բրիգադի գեներալ Ջեֆրի Սմայլին վիրավորվել էր Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ հանդիպումից հետո: Զինված ահաբեկիչը, ով կրում էր աֆղանական անվտանգության ուժերի համազգեստ, կրակ էր բացել հանդիպման մասնակիցների ուղղությամբ:

ԱՄՆ-ի բանակի մեկ այլ գեներալ Սքոթ Միլերը բարեբախտաբար չէր տուժել, սակայն Թալիբան շարժման դեմ կոշտ դիրքորոշում ունեցող գեներալ Աբդուլ Ռազիքը և տեղի հետախուզության բաժնի ղեկավար Աբդուլ Մոմին զոհվել են հարձակման հետևաքով:

Թալիբան շարժումը վերցրել է պատասխանատվություն հարձակման իրականացման համար, որը տեղի էր ունեցել անվտանգության գոտու ներսում:

Այս ահաբեկչությունը ցույց է տալիս, որ շարժումը կարող է թիրախավորել նաև հրամանատարական կազմի անդամներին: