Արևմտյան Հունաստանում գտնվող Զաքինթոս կղզում գրանցվել է 6.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև մայրաքաղաք Աթենքում: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Հունական պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ ցնցումը վնասել է Հոնիական ծովի հունական մի շարք նավահանգիստներ: Ըստ նույն աղբյուրների, երեք մարդ հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով:
Կղզու հրշեջ ծառայության հաղորդմամբ մի շարք վայրերում վնասվել են շինություններ, ներառյալ Փիրգոս քաղաքի եկեղեցու շենքը, որի մի հատվածը փլուզվել էր երկրաշարժի արդյունքում:
Զաքինթոսի քաղաքապետ Պավլոս Կոլոքոցասը հատուկ հանձնարարականով է հանդես եկել՝ կղզում գտնվող շենքերի ու շինությունների վերաբերյալ, որը կօգնի խուսափել խոշոր վթարներից երկրաշարժերի դեպքում:
Ամերիկյան երկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էպիկենտրոնը գտնվել է ծովում, հարավային Մոզակի քաղաքից 33 կմ հեռավորության վրա: Ավելի ուշ կղզում գրանցվել են հետերկրաշարժային ավելի փոքր ցնցումներ: