Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Թուրքիան շաբաթ օրը քննարկելու են Սիրայի պատերազմը

Your browser doesn’t support HTML5

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շաբաթ օրը նախագահ Էրդողանն ընդունելու է Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի ղեկավարներին, քննարկելու համար Սիրիայի քաղաքացիական պատերազմը: Սակայն կողմերն արդեն ասել են, թե միայն այս գագաթաժողովը չի կարող խնդրի կարգավորումը դուրս բերել փակուղուց:

Այն փաստը, որ գագաթաժողովն անցկացվելու է Ստամբուլում, Էրդողանի համար գնահատվում է որպես դիվանագիտական հաջողություն:
Հոկտեմբերի 27-ին գագաթաժողով անցկացնելու գաղափարը ծնվել էր անցյալ ամիս Սոչիում, երբ Էրոդողանն ու Պուտինը եկան համաձայնության, որ Սիրիայի կառավարական ուժերը չպետք է ռազմական գործողություններ իրականացնեին ընդդեմ ապստամբ ուժերի վերջին հենակետ հանդիսացող Իդլիբի:
Բեռլինն ու Փարիզն էլ մասնակցում են, գործարքն ավելի ամուր կերպով ուժի մեջ պահելու համար:
Գագաթաժողովի գլխավոր օրակարգը Սիրիան վերակառուցելու մասին է, ինչի համար, ըստ ՄԱԿ-ի, հարկավոր է մոտ 250 միլիարդ դոլար:

Դրա համար շատ կարեւոր են Եվրոպայի ու հատկապես Գերմանիայի այսպես ասած խորը գրպանները: Գերմանական այդ գրպանների առկայությունն էլ թույլ է տալիս Բեռլինին իր հիմնավոր ասելիքն ունենալ Դամասկոսին ու Մոսկվային, որպեսզի նրանք զիջումների գնան Սիրիայի ընդդիմադիր ուժերի հարցում:

Ինչպես թուրք նախկին դիվանագետ Այդին Սելչենն է ասում, ‘’այս գագաթաժողովի արդյունքն արդեն տեսանելի է մինչեւ այն սկսվելը: Իսկ արդյունքն այն է, որ չպետք է լինեն ռազմական գործողություններ Իդլիբում’’:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, թե այս գագաթաժողովը պարզապես միմյանց տեսակետները լսելու նպատակ ունի:
Բայց վերլուծաբաններից շատերն են ասում, թե այն հանգամանքը, որ գագաթաժողովին մասնակցում եննաեւ Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները, կարող է դառնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմն ավարտելու համար մի նոր գործընթացի սկիզբ: