ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ռուսաստանը՝ ընդգծելով, որ այն խախտել է միջին հեռավորության միջուկային հրթիռների պայմանագիրը՝ հրթիռներ տեղադրելով Եվրոպայում:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, ով օրերս այցելել էր Մոսկվա, ասել է, թե Ռուսաստանը բազմիցս խախտել է համաձայնագիրը:
«Բովանդակային առումով այս խնդիրը նոր չէ առաջացել: Ռուսաստանի կողմից խախտումների հարցը երկար ժամանակ օրակարգում է: Ինչպես Թրամփի, այնպես էլ Օբամայի վարչակազմերը մտահոգված էին այս խնդրով»,- հայտաարրել է Բոլթոնը:
Լրագրողներին Բոլթոնը ասել է, որ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս բերման մասին պաշտոնական հաղորդագրությունը կտարածվի մոտ ապագայում: Նա նաև հայտնել է, որ մյուս ամիս կան ծրագրեր Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100 ամյակի առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում կազմակերպել հանդիպում նախագահներ Թրամփի ու Պուտինի միջև: