ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են անցկացնում տրանսգենդերների իրավունքների պաշտպանության ակտիվիստներն ընդդեմ ԱՄՆ-ի առողջապահության նախարարության վերջերս տարածած մի փաստաթղթի, ուր նախարարությունը խնդրում է դաշնային կառույցներին օգտագործել 1972 թվականին ընդունված սեռերի սահմանման տարբերակը, որը տրանսգենդերային համայնքը համարում է հնացած և ընդգծում, որ այս սահմանման կիրառումը կվերացնի տրանսգենդերների իրավական կարգավիճակը:
«Թրամփի վարչակազմը համուզված է, որ կարող է վերաշարադրել օրենքները, որպեսզի տրանսգենդեները հայտնվեն օրենքից դուրս: Այն իհարկե չի կարող վերացնել նրանց գոյությունը: Ոչ ոք մեզանից թույլ չի տա, որ դա տեղի ունենա»,- ասում է Ֆաթիմա Գոս Գրավեսը Կանանց ազգային իրավական կենտրոնից:
Նյու Յորքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում ակտիվիստները նշել են, որ վարչակազմի գործողությունները միտված են վերացնելու շուրջ 1.4 միլիոն ամերիկացի տրանսգենդերների ճանաչումը դաշնային օրենսդրության կողմից:
«Այն կանդրադառնա նաև 150 հազար երիտասարդ տրանգենդերների վրա, ովքեր կառերեսվեն անվտանգ կրթություն ստանալու խոչընդոտների հետ: Այն ուղերձ է այդ երիտասարդներին, որ դուք և ձեր կյանքն այդքան էլ կարևոր չեք»,- ասում է ԼԳԲԹ համայնքի ներկայացուցիչ Դեյվիդ Քիլմնիքը:
Նախագահ Թրամփի արձագանքն այս առիթով անորոշ էր:
«Մենք շարունակում ենք քննարկումները: Ունենք մի քանի մոտեցումներ: Շատ տարբեր զարգացումներ են ընթանում տրանսգենդերների հետ կապված այս պահին: Մենք շատ լուրջ ենք մոտենում այս հարցին»,- ասել է նախագահը:
Տրասգենդերների իրավունքների հակառակորդներն ընդգծում են, որ այն վնասում է կանանց իրավունքները:
«Մենք պետք է չեղարկենք այս օրենքը, քանի որ այն թույլատրում է սեռական ոտնձգություն իրականացրած մարդկանց ներթափանցել կանանց տարածք և նոր ոտնձգություն իրականացնել»,- ասում է Իվեթ Օլադը Keep Massachusetts Safe կազմակերպությունից:
Սակայն տրանսգենդերների իրավունքների կողմնակիցներն ընդգծում են, որ շատերը չեն հասկանում խնդրի էությունը:
«Նրանք վերաբերվում են մեզ իբրև թշնամիների՝ փորձելով տրանսգենդերներին ներկայացնել սխալ կողմից, այն դեպքում, երբ մենք ընդամենը ցանկանում ենք մեր կյանքն ապրել այնպես, ինչպես որ կանք»,- ասում է տրանսգենդերների իրավունքների աջակից Նիկոլ Թալբոթը:
Այս ամենն ընդգրկում է նաև հատուկ առանձին հանդերձարանների և զուգարանների առկայություն տրանսգենդերների համար: Ամերիկյան բազմաթիվ վայրերում ու ընկերություններում բացվում են unisex զուգարաններ տարբեր բարդություններից խուսափելու համար: