Վերջերևս Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը հույս է հայտնել, որ Հայաստանում առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ, արդար և մասնակցային:
Նա ասել է,- «Մենք գիտենք, որ ձեր երկրում տեղի են ունեցել ժողովրդավարական փոփոխություններ, և առաջիկայում ևս սպասվում են ընտրություններ: Մենք ակնկալում ենք, որ այդ ընտրությունները կլինեն ազատ, արդար և մասնակցային»: