ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի գրառումով հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին կմեկնի Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան ինչպես նաև Հայաստան:
Նրա գրառման մեջ ասված է,- «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»: