Bellingcat-ը բացահայտել է Պուտինի հերթական սուտը

Բրիտանական անկախ հետաքննական կազմակերպության նոր բացահայտումները փաստում են, որ Պուտինը ակնհայտորեն ստել է և այն, որ վերջինս անձամբ է չքանշան շնորհել Սկրիպալների թունավորման գործով երկու կասկածյալներից մեկին:

Բրիտանացի և ռուս հետաքննողները պարզել են Մեծ Բրիտանիայում տեսախցիկի ձայնագրության մեջ հայնտնված երկրորդ կասկածյալի՝Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ համագործակցող բժիշկ Ալեքսանդր Միշկինի ինքնությունը:

«Ամենահետաքրքիր փաստը այն է, որ նա պաշտպանության ոլորտի հեղիանակավոր «Ռուսաստանի հերոսի աստղ» շքանշանը ստացել է անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից: Լուսանկարում երևում է, թե ինչպես է Պուտինը նրան հանձնում այդ աստղը, որը հիմա դրված է նրա տատիկի տան պահարանին», - ասում է ռուսական Insder լրատվական գործակալությունից Ռոման Դոբրոխոտովը:

Հետաքննողների համոզմամբ՝ Պուտինը պարգևատրել է ոչ միայն Միշկինին, այլև՝ Ուկրաինայի գործով մյուս կասկածյալ Անատոլի Չեպիգային:

Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել էր, որ չի ճանաչում կասկածյալներին, իսկ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել նոր բացահայտումները:

«Միայն այն փաստը, որը Պուտինը ասաց, որ ոչինիչ չգիտի՝ ակնհայտ սուտ է, քանի որ մենք կարողացանք փաստացիորեն բռնել նրա սուտը, այն էլ՝ երկու անգամ. մենք հայտնաբերեցինք, որ մյուս կասկածյալը Ռուսաստանի հերոս է, ով պարգևատրվել է Վլադիմիր Պուտինի կողմից», - ասում է Bellingcat հետազոտական կազմակերպության անկախ հետաքննող Էլիոթ Հիգինսը:

Ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերի կարծիքով՝ ստախոսության մեղադրանքները ոչ մի արժեք չունեն ռուս քաղաքական գործիչների համար:

«Ռուսաստանում բոլորն էլ գիտեն, որ «նաչալնիկիկները»՝իշխող էլիտան, միշտ ստում է: Այդ պատճառով, նրանցից հենց այդ էլ ակնկալվում է՝ ստել: Այդ պատճառով, ոչինիչ տեղի չի ունենա և չի փոխվի, քանի որ մենք ոչ թե Արևմուտքի, այլ՝ մեկ ուրիշ հասարակության հետ գործ ունենք», - ասում է Ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենհաուերը:

Վերլուծաբանների կարծիքով ռուսական ԶԼՄ-ները հավանաբար հարցականի տակ կդնեն գաղտնի ծառայությունների գործելաոճը, բայց բրիտանացի օրենսդիրները այլ կարծիքի են:

«Կարծում եմ մեզ համար ամենկարևորն այն է, որ մենք գիտակցենք, որ ավտորիտար երկրները օգտագործում են լրտեսության տարբեր, այդ թվում՝ ավանդական և առցնանց բոլոր միջոցները, որոնցից մենք՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, բոլոր եվրոպական պետությունները և Ամերիկան, պետք է կարողանանք պաշտպանվել», - ասում է բրիտանացի օրենսդիր Բոբ Սիլին:

Հիշեցնենք, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դստուրը՝ Յուլիան, տարեսկզբին թունավորվել էին Մեծ Բրիտանիայում «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո հայր և դուստր Սկրիպալները ապաքինվել են:

Ընթացիկ հետաքննության ջրի երես հանած նոր փաստական տվյալները ապացուցում են Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող 2 տղամարդկանց՝Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ ունեցած կապերը: