Թրամփը հեղինակազրկում է ՄԱԿ-ի նոր զեկույցը

Trump

Գլոբալ տաքացման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կանխակալ ու հոռետեսական մոտեցումները չեն փոխվել:

Թեև գլոբալ տաքացման վերաբերյալ Թրամփի կանխակալ ու հոռետասեկան մոտեցումները չեն փոխվել, նա հավաստիացրել է, որ կկարդա Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ - ի հրապարակած նոր զեկույցը, որը ահազանգում է մոտ ապագայում մոլորակին սպառնացող կործանարար վտանգների մասին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը փորձել է հեղինակազրկել զեկույցը, նույնիսկ առանց այն թերթելու:

«Ինձ այն փոխանցել են, բայց ես ցանկանում եմ պարզել, թե ովքեր են զեկույցի հեղինակաները և, որ խմբերն են այն գրել: Պատճառն այն է, որ կան երկու տիպի՝անհավանական և ոչ այնքան լավ շարադրվված զեկույցներ: Բայց ես այն կկարդամ, անպայման», - խոստացել է Թրամփը:

Հիշեցնենք, որ շուրջ 1 տարի առաջ՝2017 թվականի հունիսին, Թրամփի կայացրած դրամատիկ որոշման արդյունքում Միացյալ Նահանգները դուրս եկավ՝ 195 երկրների աջակցությունը վայելող գլոբալ տաքացման մարտահրավերներին անդրադարձող Փարիզի համաձայնագրից:

ՄԱԿ-ի նոր զեկույցում մասնավորապես նշվում է, որ երկիր մոլորակի մթնոլորտի և ընդհանուր էկոհամակարգի բարելավման համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն, եթե գլոբալ առաջնորդները կարողանան պարզաբանել, թե ինչպես կարելի է համատեղ ջանքերի շնորհիվ նվազեցնել ածխածնային արտանետումները ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ սահմանափակել մարդկային գործոններով պայմանավորված երկրագնդի ջերմացման մակարդակը, որպիսզի այն 2030-2052 թվականը չգերզազանցի 0.5°աստիճանը ըստ Ցելսիուսի: