Նյու Յորքի բնակիչները ծննդյան վկայականներում արդեն կարող են «երրորդ սեռ» նշել

Նյու Յորքը միացավ Կալիֆոռնիա, Օրեգոն, Վաշինգտոն և Նյու Ջերսի նահանգներին՝ թուլատրելով անձնագրում նշել երրորդ սեռը: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հոկտեմբերի 9-ին ստորագրել Է կարգադրություն, որով թույլատրվում Է երրորդ սեռ նշել ծննդյան վկայականում:

ԱՄՆ-ի տրանսգենդեր-ակտիվիստները երկար ժամանակ պնդում Էին, որ նման ուղղում ընդունվի: Այս օրենքը այն մարդկանց, ովքեր չեն կարողանում իրենց արական կամ իգական սեռին դասել, հնարավորութւուն է ընձեռում գրավոր դիմում տալ ծննդյան վկայականում սեռական պատկանելության սյունակում նշումը «երրորդ սեռով» փոխելու մասին: