ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպումը նախագահող ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարեց, որ ինքը ծրագրում է հաջորդ ամիս մեկնել Հյուսիսային Կորեա, երկու երկրների միջեւ երկրորդ գագաթաժողովը նախապատրաստելու համար: ‘’Ես ցանկանում եմ կրկնել, որ Հյուսիսի համար ապագան կարող է շատ պայծառ լինել, եթե այն հավատարիմ մնա միջուկային ծրագրից լիովին հրաժարվելու իր խոստումներին’’, հայտարարեց Փոմփեոն:
Գովեստով խոսելով այս ուղղությամբ դրական զարգացումների մասին` Փոմփեոն ասաց նաեւ, թե հարկավոր է շարունակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված պատժամիջոցները, քանի դեռ վերջնականապես չի հաստատվել, որ Հյուսիսն իրոք գնում է լիակատար ապամիջուկայնացման:
Սակայն Ռուսաստանն ու Չինաստանը պահանջում են այլ մոտեցում: Երկուսն էլ հայտարարում են, թե եկել է միջուկային ծրագրերից հրաժարվելու համար պատժամիջոցները մեղմելու եղանակով Հյուսիսային Կորեային խրախուսելու ժամանակը:
Սակայն մինչ այս պահը Անվտանգության խորհուրդը Փհենյանի նկատմամբ ճնշումներ կիրառելու հարցում եղել է միասնական: Ինչ վերաբերում է Ճապոնիային ու Հարավային Կորեային, ապա նրանց ղեկավարներն ասում են, թե վճռականորեն կողմ են ճնշամմիջոցները շարունակելու հարցում:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարն էլ ասել է, թե մեկ տարի առաջ, երբ ինքը գտնվում էր ՄԱԿ-ում` Հյուսիսի հրթիռային փորձարկումների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով, երբեք չէր կարող հավատալ, որ հնարավոր կլիներ անցկացնել միջկորեական բանակցություններ եւ գագաթաժողովներ` Թրամփի ու Կիմի միջեւ:
Ռուսաստանն ու Չինաստանը հորդորում են մեղմել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Your browser doesn’t support HTML5