ԱՄՆ-ի դատարանը շուտով կհրապարակի ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի վերաբերյալ դատավճիռը:
Երկու ամսից հայտնի կդառնա ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ կիրառվող պատիժը: Վերջինս մեղադրվում է Հետաքննությունների դաշնային բյուրոյին սուտ տեղեկատվություն տրամադրելու մեջ:
Դեկտեմբերի 18-ին դատարանը կհրապարակի դատավճիռը: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել այս գործի շրջանակում:
Մայքլ Ֆլինը սերտորեն համագործակցել է ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածության շուրջ անցկացվող հետաքննության հետ՝ վկայություններ տալով այս հարցի կապակցությամբ: Դեռևս պարզ չէ, թե որքանով են ազդել նրա վկայությունները հետաքննության ընթացքի վրա:
Անցած փետրվարին նա ստիպված էր լքել զբաղեցրած պաշտոնը: