Հռոմի Պապն ընդունել է Արեւմտյան Վիրջինիա նահանգի եպիսկոպոսի հրաժարականը

Your browser doesn’t support HTML5

Հռոմի Պապն ընդունել է ամերիկացի այն հոգեւորականի հրաժարականը, որը մեղադրվում է չափահաս անձանց սեռական վիրավորանք հասցնելու մեջ: Բրանսիֆլդը հրաժարական ներկայացրեց, երբ ԱՄՆ-ի եկեղեցու առաջնորդները սկսեցին քննարկել սկանդալային այս պատմությունը, որը եկեղեցին ցնցել է մի քանի երկրներում:

ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգի եպիսկոպոսո Մայքըլ Բրանսֆիլդն այժմ ենթարկվելու է Վատիկանի կողմից հետաքննության:

ԱՄՆ-ի եկեղեցու առաջնորդ, Կարդինալ Դանիել ԴիՆարդոն ասել է, թե քննարկումը եղել է մանրակրկիտ, արդյունավետ ու անցել համաձայնության մթնոլորտում: Սակայն նա չի ասել, թե ինչ քայլեր է եկեղեցին նախատեսում` եկեղեցում սեռական հարցերով մեղադրանքների հետ կապված խնդիրը լուծելու ուղղությամբ:

ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կարլո Մարիա Վիգանոն Պապին հրաժարական ներկայացնելու կոչով է դիմել, քանի որ ասել է նա, հովվապետը չի կարողացել լուծել տարածված խնդիրը: Այս մասին հայտարարությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ եկեղեցական իր դիրքից հեռացվեց Վաշինգտոնի արքեպիսկոպով Թեոդորոս Մաքքարիքը` 1970-ականներին անչափահաս մի տղայի, մի քանի սեմինարիստների եւ երիտասարդ հոգեւորականների սեռական անարգանքի ենթարկելու մասին մեղադրանքներից հետո:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Չիլիի իշխանությունները խուզարկություն են սկսել մի քանի առաջնորդարաններում եւ առգրավել փաստաթղթեր, որոնցում կան տվյալներ անչափահասների նկատմամբ իրականացված սեռական վիրավորանքների ու անարգանքի փաստերի մասին: