Կյանքը Իդլիբում առաջին հայացքից ընթանում է իր սովորական հունով, բայց ուսուցիչներն ու ավագ սերնդի բնակիչները շարունակում են ապրել տագնապի և անորոշության մեջ:
Սիրիայի Իդլիբ նահանգում ուսումնական տարին նոր է սկսվել:
Թեև օդում կախված է Սիրիայի և դաշնակից պետությունների օդային ուժերի կողմից ամեն վայրկյան սպասվող ռմբակոծությունների վտանգը, աշակերտները սովորականի նման իրենց նստարանների առջև են և դպրոցի բակին կից խաղահրապարակում:
Հյուսիսարևմյան Իդլիբ նահանգն ու հարակաից շրջանները շարունակում են գնվել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընդիմադիր ուժերի, մասնավորապես՝ «Նուսրա Առաջնագծի» զինյալների վերահսկողության ներքո:
Անցյալ շաբաթ Ասադի կառավարությունն ու նրա դաշնակիցները՝Ռուսաստանը և Իրանը, հաջորդ շաբաթ հայտարարել էին, որը պատրաստվում են լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որի նպատակն է վերջնականապես ազատագրել տարածաշրջանը զինյալների վերահսկողությոնից:
Տարածաշրջանի բնակիչները, բնականաբար, անհանգստացած են ռմբակոծությունների վտանգից, իսկ Հերազին գյուղի դպրոցի ուսուցիչն իր աշակերտներին ասում է, որ պետք է պատրաստ լինել ամենավատին:
«Մենք որոշակի նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկել, օրինակ՝ մենք չենք փակել դպրոցի դարպասները,քանի որ, այն պահին, երբ ինքնաթիռները մոտենան դպրոցին մենք պետք է արագ տարհանենք երեխաներին», - ասում է ուսուցիչ Մոհամմեդ Բարաքաթը:
Իդլիբի հյուսիսային շրջանում մոտ 3 միլիոն մարդ ապրում է: Նրանց մի մասը տեղահանվել են ու գտնվում են Ասադի կառավարության կողմից վերահսկող շրջաններում:
Մարդկանց մի մասն էլ տներ են վարձակալել Թուրքիայի սահմանին մոտ գտնվող բնակավայրերում:
Նշենք, որ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ռազմական գործողոթյունների արդյունքում Թուրքիայի տարածք կարող է անցնել մոտ 3 միլիոն փախստական:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն սիրիացի երեխաների կյանքին վտանգ է սպառնում զինյալների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգում:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան կոչ է արել Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային փորձել հետաձգել պայքարը. նա նաև կոչ է արել մարդասիրական միջանցք բացել խաղաղ բնակչությանը տարհանելու համար: