Հրդեհը Կալիֆորնիայում այրել է 16 հազար 600 հեկտար տարածք

ԱՄՆ-ի արեւմտյան ափի ամբողջ երկայնքով ձգվող ավտոմայրուղին կիրակի օրը փակված էր մնում, այդ հատվածներում շարունակվող անտառային հրդեհների պատճառով:

Հյուսիսայի Կալիֆորնիայի հրդեհներն արդեն այրել են 16 հազար 600 հեկտար եւ լիովին փակել 5-րդ մայրուղու 72 կիլոմետրանոց մի հատված:
Մեծաթիվ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ ստիպված են եղել լքել իրենց ավտոմեքենաները, երբ կրակը մայրուղուն է մոտեցել երկու կողմերից: Լիովին այրվել է հինգ բեռնատար:
Հրշեջ ծառայության պաշտոնյաներն ասում են, թե նախորդ չորեքշաբթի օրը սկսված հրդեհը բռնկվել է մարդկանց կողմից: Սակայն դեռ պարզ չէ, այն պատահական միջադեպ է, թե կանխամտածված գործողություն:
Տեղի իշխանությունները հրահանգել են 5-րդ մայրուղու երկայնքով ձգվող մի քանի բնակավայրերից մարդկանց տարհանում: Հրդեհն այժմ սպառնում է Շասթա Թրինիթի ազգային արգելանոցին:

Այս նույն հատվածներում էր մի քանի շաբաթ առաջ բնկված մեկ այլ հրդեհ դարձել ութ մարդու մահվան եւ ավելի քան 1000 տների այրման պատճառ: