Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Թանգարանի բացումը նվիրված է գրողի ծննդյան 110-ամյակին: Բացումը հովանավորել է «Ռենեսանս» մշակութային հիմնադրամը:

Միջոցառմանը մասնակցում էին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը: