Արիզոնա նահանգում և մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի կունենան սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակին նվիրված արարողություններ: Հիշեցնենք, որ 81 ամյա սենատոր Մաքքեյնը օրերս մահացել է ուղեղի քաղծկեղից:
Արիզոնայի նահանգային խորհրդի շենքում կկազմակերպվի սենատորի հիշատակի արարողություն, որը բաց է հանրության համար: Մարդկանց հնարավորություն է ընձեռված այցելելու խորհուրդի շենք և հարգանքի տուրք մատուցելու սենատորին:
Հինգշաբթի օրը մասնավոր հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Հյուսիսային Ֆինիքսի բաբթիստական եկեղեցում:
Մայրաքաղաք Վաշինգտոնում իջեցվել են դրոշները: Ի հիշատակ մահացած սենատորի, ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենա հիշատակի արարողություն, որը ևս բաց է հանրության առջև:
Ջոն Մաքքեյնը թվով 13-րդ սենատորն է, ում պատվին արարողություն է կազմակերպվում ԱՄՆ-ի Կոնգրեսում: Այդ պատվին են արժանանում հատուկենտ քաղաքացիներ:
Մայրաքաղաքում հոգեհանգստի արարողությունը կկայանա շաբաթ օրը Վաշինգտոնի ազգային տաճարում, որի ընթացքում նախատեսված են նախկին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի ելույթները։
Սենատոր Մաքքեյնը կհուղարկավորվի Անապոլիս քաղաքի ԱՄՆ-ի ծովային ուժերի գերեզմանատանը, իր վաղեմի ընկերոջ՝ ծովակալ Չաք Լարսոնի շիրմի կողքին: