Ռոհինգյա մահմեդականների առջեւ այսօր դժվար ու տառապալից երկար ճանապարհն է  

Your browser doesn’t support HTML5

Մեկ տարի առաջ այս օրերին Մյանմարում սկսվեց ռոհինգյա մահմեդականների ճգնաժամը, երբ երկրի բանակային ուժերը դաժան գործողություններ սկսեցին՝ ստիպելով մոտ 7ՕՕ հազար մահմեդականների փախուստի դիմել դեպի հարեւան Բանգլադեշ։

Մյանմարում ռոհինգյա մահմեդականների դեմ մեկ տարի առաջ սկսված ռազմական գործողություններից հետո այստեղից արտագաղթեց մոտ 7ՕՕ հազար մահմեդական։ Նրանք այժմ բնակվում են հարեւան Բանգլադեշում հաստատված ու խղճուկ վիճակում գտնվող ճամբարներում։
Օգնություն հատկացնող կազմակերպություններն էլ տեղեկացնում են, որ հոսքն այստեղ դեռեւս շարունակվում է։ Դա, ասում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության խոսնակ Քարոլին Գլուքը, նշանակում է, որ վերադարձի մասին հիմա դեռեւս խոսք լինել չի կարող։ Դա է Մյանմարի կառավարության ընդունած քաղաքականությունը, ասում է նա։
Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն էլ հայտարարում են, որ երկրի Ռաքհայն նահանգում խիստ գործողությունները շարունակվում են ընդդեմ այս ժողովրդի՝ արգելելով միջազգային կառույցների մուտքն այստեղ։
Անցած մեկ տարին մեծապես վնասել է Մյանմարի հեղինակությունն ամբողջ աշխարհում

Human Rights Watch կազմակերպության աշխատակիցներից Ֆիլ Ռոբերտսոնի խոսքերով, կարեւոր է, որ պատասխանատվության ենթարկվեն Մյանմարում այս գործողությունների մեղավորները, եւ դա լավ կլիներ ոչ միայն Ռաքհայն նահանգի, այլ նաեւ ամբողջ երկրի համար։

Իսկ այժմ, քանի դեռ ճամբարների ղեկավարները փաստեր են հավաքում ապացուցելու համար, որ այստեղ գտնվող անձինք Մյանմարի քաղաքացիներ են, եւ պետք է վերադառնան այդ երկիր, այդ ուղղությամբ սկսված բանակցություններն ընթանում են չափազանց դանդաղ։

Եվ այսօր, երբ եթե չկան տուն վերադարձի համար անվտանգության երաշխիքներ ու պայմաններ, ռոհինգյա մահմեդականների համար կա դժվար ու տառապալից երկար ճանապարհ։