Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան գրառման միջոցով իր խորին ցավակցությունն է հայտնել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան կապակցությամբ:

Իր գրառման մեջ արտգործնախարարը կարևորել է Քոֆի Անանի թողած մեծ ժառանգությունը՝ ՄԱԿ-ի բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու գործունեթյան նպաստման հարցում: Մնացականյանն ընդգծել է Անանի անգնահատելի ներդրումը ցեղասպանությունների կանխարգելման և այս հարցում ՄԱԿ-ի դերակատարության ուժեղացման ոլորտում: