Համաձայնություն Կասպից ծովի ափամերձ երկրների միջեւ

Your browser doesn’t support HTML5

Համաձայնություն Կասպից ծովի ափամերձ երկրների միջեւ

Կասպից ծովի ափամերձ հինգ երկրները`Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Թուրքմենստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր միմյանց միջեւ ծագած խնդիրը լուծեցին կիրակի օրը ստորագրած պայմանագրով: Ծովի ավազանը պարունակում է նավթի ու բնական գազի մեծ պաշարներ ե՛ւ ծովի ընդերքում ե՛ւ ափամերձ տարածքում: Գլխավոր խնդիրը ստորջրյա տարածքներում պաշարների պատկանելության շուրջ էր: Քանի որ Միության փլուզումից հետո չէր անցկացվել ջրային տարածքի սահմանագծում, ստորջրյա պաշարների արդյունահանումը դադարեցված էր:

Ռուսաստանի նախագահի խոսքերով, միջազգային այս պայմանագիրը Կասպից ծովի պաշարների կիրառման եւ պահպանման մասին մանրամասն ու համապարփակ կանոնների ու պարտավորությունների փաթեթ է:

Իրանի նախագահն ասել է, թե Կասպից ծովը պատկանում է Կասպյան երկրներին: Նրա խոսքերով, ‘’Ափամերձ երկրներից բացի այլ երկրներ չունեն այստեղ ռազմական բազաներ կառուցելու, դրանք այլ երկրների համար հասանելի դարձնելու, ռազմական նավեր, ավիակիրներ ու սուզանավեր նավարկելու, ծովի վրայով ռազմաօդանավերի թռիչքներ իրականացնելու եւ նույնիսկ բեռներ փոխադրելու իրավունք’’:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ասել է, որ կնքված պայմանագիրը կերաշխավորի տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու բարգավաճումը:

Այս փուլում կողմերը համաձայնվել են իրականացնել խաղաղ համագործակցություն: Իսկ ծովի նավթով հարուստ ընդերքը միմյանց միջե կիսելու շուրջ բանակցությունները դեռեւս առջեւում են: