Կիլաուեա հրաբխի արտանետումների արագությունը զգալիորեն դանդաղել է

Ըստ երկրաբանների՝ աշխարհի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկի՝ Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբխի կործանարար արտանետումների արագությունը վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ զգալիորեն դանդաղել է:

Թեև գիտնականները ներկայումս դժվարանում են կանխատեսել, թե ինչ տեղի կունենա մոտ ապագայում՝ դեռ անցած շաբաթ ակտիվ հրաբխի արտանետման արտադրանքի կանգ է արձանագրվել:

Քիլաուեա հրաբխի արևելյան ստորին հատվածի խառնարաններում տեղի ունեցող ժայթքումների հետևանքով առաջացած ծծմբի երկօքսիդի արտավիժումների բարձր մակարդակը նույնպես անհամեմատ պակասել է:

Մայիսի 3-ից առայօր Կիլաուեա հրաբխի ստորոտում ընդհանուր թվով երկու տասնյակից ավելի հրաբխային ճեղքվածք է առաջացել: