Վերականգնվում է Հիրոսիմայի վրա հարձակման պատկերը

Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում վերարտադրել պատմական իրադարձությունները: Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով վերջերս վերականգնվել է ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա միջուկային հարձակման պատկերը:

1945 թվականի օգոստոսի 6-ին միջուկային հարձակման ենթարկվեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը: Նորագույն տեխնոլոգիաների միջոցով Ֆուկույամայի տեխնիկական դպրոցի մի խումբ ուսանողներ վերականգնել են այդ ողբերգության պատկերն ու մարդկանց ձայները նախքան հարվածն ու դրանից հետո:

Ուսանողները հույս ունեն, որ նման ծրագրի միջոցով կկարողանան բարձրաձայնել խաղաղության մասին:

«Ծրագրի ընթացքում հնարավորություն ունեցա տեսնելու մի շարք շենքեր հարձակումից առաջ և հետո, երբ դրանք ավերվել էին: Ես գիտակցեցի, թե որքան սարսափելի կարող է լինել միջուկային զենքը, ուստի սցենարը պատրաստելիս ցանկանում էի կիսվել այս զգացումով»,- ասում է 18 ամյա դպրոցական Յուհի Նակագավան:

Վիրտուալ իրականության տեխնոլոգիների միջոցով այժմ հնարավոր է քայլել Հիրոսիմայի փողոցներով և տեսնել այն բոլոր շենքերն ու խանութները, որոնք գործում էին այնտեղ այդ օրերին:

Նրանց ուսուցիչը նշում է, որ իր ուսանողները ձգտել են հնարավորինս արագ ավարտել այս նախագիծը, քանի որ Հիրոսիմայի հարձակումը վերապրած սերունդը մեծանում է:

«Միջուկային հարձակման ենթարկված սերունդը, ովքեր միջուկային հարձակման առաջին զոհերն են, մեծանում է, ուստի պետք է արագ աշխատեինք: Այս նախագիծը իրականացվում է նրանց հիշողությունների ու վկայությունների հիման վրա»

Ուսանողները ցանկանում են վերարտադրել առաջին միջուկային հարձակման իրական պատկերը և այն տարածել ողջ աշխարհով, որպեսզի նման մի ողբերգություն այլևս երբեք չկրկնվի: