Թուրքական դատարանը մերժել է ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնի՝ իրեն ազատ արձակելու վերաբերյալ դիմումը: Դատարանը չի փոխել նրա նկատմամաբ խափանման միջոցը՝ շարունակելով նրան պահել տնային կալանքի տակ:
Ի պատասխան ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց թուրք պաշտոնյաների դեմ: Պատժամիջոցներ կիրառվեցին Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ:
Ամերիկացի հոգևորականն ավելի քան 20 ամիս անցկացրել է թուրքական բանտում: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են նրան թուրք վտարանդի հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի կառույցներին օժանդակելու մեջ, որոնք ըստ թուրքական պաշտոնական կողմի, կազմակերպել են 2016 թվականի հեղաշրջումն ընդդեմ նախագահ Էրդողանի:
Բրանսոնը մեղադրվում է նաև Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեջ: Ամերիկացի հոգևորականը մերժում է բոլոր մեղադրանքները: Նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին: