Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացավ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հանդիպումը: Օրակարգի ամենագլխավոր հարցը ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի շուրջ տարաձայնություններն ու մաքսատուրքերն էին:
Յունկերըի Վաշինգտոն էր ժամանել `հույսով, որ հնարավոր կլինի կանխել ԵՄ-ԱՄՆ առևտրային պատերազմը:
Յունկերի նկապատկն էր նաև համոզել Թրամփի մաքսատուրք չսահմանել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման վրա:
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերից, եթե Եվրամիությունը՝ ի պատասխան, հրաժարվի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերից:
Չնայած հանդիպումից առաջ ստեղծված լարված մթնոլորտին՝ Ժան-Կլոդ Յունկերը ընդգծել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը թշնամիներ չեն, այլ՝ դաշնակիցներ: